Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պավել Ավետիսյան. «Հնագույն գերեզմաններ կան, ուղղակի հոշոտված են»

Հունվար 15,2020 12:40

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը «Արմենպրեսում» կայացած ասուլիսում նշեց, որ 2019թ-ին Քարի դարին վերաբերող հետաքրքիր արդյունքներ են ստացել նախամարդուն վերաբերող, որը հատկապես կապված է կրակի օգտագործման հետ: Խոսեց նաեւ այն մասին, որ Արտաշատում գտել են հնագույն ջրամատակարարման համակարգի հսկայական հատված, որը վերաբերվում է Հռոմեական շրջանին:

«Մեր լեգենդար մայրաքաղաք Արտաշատը լուրջ արքայանիստ քաղաք է եղել»,-ասաց ինստիտուտի տնօրենը: Ասաց նաեւ, որ Արտաշատի հարեւանությամբ սեփականաշնորհված հողերի մեջ էլ գտել են պալատական շինություններ, որոնց հիմքերը պահպանվել են: Ի թիվս այլնի, գիտնականը խոսեց Լեռնագոգի տարածքում բացահայտված վաղ Նեոլիթյան շրջանի բնակավայրից:

Նա անդրադարձավ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի 2020 թվականի ծրագրերին եւ Հանրապետության հրապարակի պատմական շերտի բացմանը:

Պավել Ավետիսյանի խոսքերով, լուրջ խնդիր կա հուշարձանների պահպանության հետ կապված, որոնք առաջանում են քաղաքաշինական մեծ ծրագրեր իրականացնելիս. «Հայաստանի ողջ տարածքը հնագիտական տարածք է, եւ որեւէ գործողություն անելիս պետք է անպայման փորձագիտական եզրակացություն լինի»: Գիտնականի ձեւակերպմամբ, կան հնագույն գերեզմաններ, որոնք ուղղակի հոշոտված են:

«Արտաշատից Խոր Վիրապ ճանապարհին մարդիկ հսկայական հատվածներ են ցանկապատել, 100-200քմ վերցրել, դարձրել իրենց ընտանեկան գերեզմանատեղը, մինչդեռ դրանք հուշարձանների վրա են, մի մասն էլ ժամանակին բացված հուշարձանի վրա են կառուցված»,- նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը:

Հավելեց, որ այժմ աշխատում են պատասխանատուների հետ, որպեսզի համապատասխան փոփոխություն կատարվի Պատմական միջավայրի եւ հուշարձանների պահպանության մասին օրենքում: Նրա խոսքով, օրենքով պետք է հստակեցնել հուշարձաններն ավերելու համար պատժելու չափանիշները եւ խնդիր դնել ՏԻՄ-երի պատասխանատվության:

«Ընկալումը չկա ինչ բան է պատմամշակութային ժառանգություն»,-փաստեց բանախոսը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031