Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավարը պնդում է, թե Գագիկ Ծառուկյանը խաբեությամբ եւ սպառնալով խլել է իրեն պատկանող ձկնաբուծարանները. «Հայկական ժամանակ»

Հունվար 15,2020 12:21

Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում երեկ աղմկահարույց հայտարարություններ է արել՝ պնդելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խաբեությամբ եւ սպառնալով խլել է իրեն պատկանող ձկնաբուծարանները։ Մասնավորապես, ըստ Թադևոսյանի՝ Ծառուկյանն իրենից պահանջել է ստորագրել բաժնեմասը իրեն փոխանցելու փաստաթղթի տակ՝ սպառնալով. «Մի բան չես ունենա, քարը քարի վրա չեմ թողնի»։

Շաբաթներ առաջ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի ներկայացուցիչը հայտարարել էր, թե մի խումբ մարդիկ ներխուժել են 100 տոկոսով Առուստամյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք ու փորձել ձուկ գողանալ: Ըստ Առուստամյանի ներկայացուցչի՝ երբ փորձել են թույլ չտալ՝ քաշքշուկ է եղել։ «Մուլտի գրուպ»-ի ներկայացուցիչն ահազանգել էր ոստիկանություն։ «Ձուկ գողացողները», որոնց մասին խոսել է Առուստամյանի ներկայացուցիչը, գյուղապետի մարդիկ են եղել։ Նրանք փորձել են լճերից ձուկ դուրս բերել՝ տեղափոխելով իրենց պատկանող այլ լճեր՝ «բտման»։

Երեկ կրկին նույն բանն է տեղի ունեցել։ Հովիկ Թադեւոսյանի ներկայացուցիչները նորից փորձել են ձուկ դուրս բերել, Ծառուկյանի ներկայացուցիչները կրկին խոչընդոտել են։ Այս կապակցությամբ էլ գյուղապետն ահազանգել է իրավապահ մարմիններին։

«Մենք նամակ ենք գրել ՀՀ վարչապետին, դիմել ենք գլխավոր դատախազություն, ՀՔԾ՝ հաղորդում ներկայացրել հանցագործության մասին»,- երեկ ասաց Թադեւոսյանը՝ հավելելով, որ հաղորդման մեջ նշել են, որ բռնի ուժով տիրացել են իրենց ունեցածին, սեփականությանը։

Ստացվում է, որ Ծառուկյանի ներկայացուցիչները պնդում են, որ այդ ձկնաբուծարանները իրենցն են, իսկ Հովտաշատի գյուղապետը՝ հակառակը, որ դրանք իրենց են պատկանում։ ՀԺ-ի հետ զրույցում Թադևոսյանը պատմել է, թե դա ինչպես է ստացվել։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031