Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ։
– Պարոն Պետրոսյան, ըստ Ձեզ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր պետական հեղաշրջման փորձ կատարել, որի մասին խոսում են իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի։
– Ես Արթուր Վանեցյանին ճանաչում եմ հեռակա կարգով եւ նրան հասցրել եմ ընկալել որպես պետականամետ պաշտոնյա, եւ ես չգիտեմ, թե որտեղից են գալիս այդ տեղեկությունները։ Պետական հեղաշրջման փորձը ո՞րն է, այն ինչպե՞ս է արտահայտվել։ Եթե այդպիսի բան լիներ, ժողովուրդը կիմանար։ Ի՞նչ է նշանակում, պաշտոնից ազատվելուց երկու ամիս անցել է, սակայն դրանից հետո նոր մեղադրում են պետական հեղաշրջման մեջ։ Հիմա եթե այդ ժամանակ փորձ էր արել Վանեցյանը, թող վարչապետը կանգներ, հրապարակեր, որ ժողովուրդն էլ ծափահարեր այդ որոշումը։ Բայց այսօր ես ինչքանով հասկանում եմ հասարակության ընկալումները, Վանեցյանն այսօր ընդունված պետական գործիչ է եւ նրա անվան հետ չեն կապել հեղաշրջումները կամ հակաիրավական գործընթացները։
– Օդում կախված լուրերի համաձայն՝ սա արվում է, որպեսզի ինչ-որ հիմքերի հիման վրա կալանավորեն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք։
Կարդացեք նաև
– Արթուր Վանեցյանը մի մարդ է, որ կարող է կալանավորվել, եթե դրա հիմքերը կան։ Եթե հիմքեր կան, թող կալանավորեն, բայց եթե հիմքեր են ցանկանում ստեղծել, դա ամոթալի զբաղմունք է, եւ ես խորհուրդ չեմ տա որեւէ իշխանության զբաղվել դրանով։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում