Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը. Անի Սամսոնյանը՝ ծննդատների փակման վերաբերյալ

Հունվար 15,2020 11:46

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի գրառումը ծննդատների փակման վերաբերյալ։

ԾՆՆԴԱՏՆԵՐԻ ՓԱԿՄԱՆ ՏԽՈՒՐ ԱԶԴԱԿՆԵՐԸ

ՀՀ Կառավարության՝ ծննդատներ փակող նախարար Արսեն Թորոսյանը մշակել է մոր և մանկան առողջությանը և ծննդօգնության կազմակերպմանը վերաբերող փաստաթուղթ միջազգային չափանիշներին համապատասխան և կազմել է ծծնդատների անձնագրերը։

Նախարարը պարզել է, որ շատ ծննդատներ չեն համապատասխանում այդ չափանիշներին, վերլուծել է ծննդօգնությունների թիվը, նրանց ժամանակ է տվել , հետո հասկացել, որ խնդիրը գրեթե լուծված է։ Դրանք պետք է փակել, որովհետև քչացող ծննդօգնությունների պարագայում ներդրումներ և ջանք թափել այստեղ իմաստ չունի։

Առողջապահության նախարարը այս հարցում իրեն դրսևորում է զուտ որպես մենեջեր (դա էլ է վիճելի թերևս)՝ մոռանալով, որ նա երկիրը կառավարող քաղաքական ուժի տեսլականի իրագործողն է։

Իսկ որն է այդ տեսլականը։ Նպաստել դեմոգրաֆիայի աճին։ Չկա և չի լինելու իշխանություն, որը կունենա հակառակ միտումը։ Բայց ինչպե՞ս։ Օրինակ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խրոխտ հայտարարում է, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը հասնելու է 5 միլիոնի (ի դեպ սահմանում է ավելի բարձր նշաձող, քան նախորդները), ես նրա խոսքին վստահում եմ։ Բայց ինչպե՞ս։ Սա է հարցը։

Երբ 2019 թվականին Կառավարության հնչեցրած բարի ցանկություններին ի պատասխան տալիս էինք «ինչպես»-ի հարցը և պահանջում նշել կոնկրետ գործողություններ, մարդիկ մեզ ասում էին՝ «թողեք Կառավարությունը աշխատի»։ Թողել ենք։

Ծննդատների փակման փաստը խոսքերի հետևում գործողությունների պլանի բացակայության հետևանք է։ Օբյեկտիվ լինելու համար, պետք է նշեմ, որ Կառավարության որոշումներով բարձրացել են առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարները, սակայն սա հարցի լուծում չէ և չի հասցնելու նշաձողին։

Եվ այսպիսով, նախարար Թորոսյանի նախաձեռնած ծննդատների փակումը լակմուս է հետևյալ հարցերի համար․

  1. 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու ցանկությունը ընդամենը ցանկություն է։ Հակառակ դեպքում, եթե լիներ պլան՝ կկանխատեսվեր նաև ծնելիության աճ և ըստ այդմ մենք այսօր կքննարկեինք ոչ թե ծննդատների փակման հարցը, այլ դրանց արդիականացման և սպասվող «բեյբի բումի» համար նախապատրաստման նպատակով գումար հայթայթելու հարցը։
  1. Եթե պլանը առկա է, ուրեմն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պիտի լքի իր պաշտոնը, որովհետև ըստ էության ծննդատների խնդիրը լուծելու և գլուխն ազատելու ելքը նրա համար մեկն է՝ փակել դրանք։
  1. Հստակ է, որ Կառավարությունում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Հայտնի է, որ նախարարի որոշմանը ընդդիմացել են Տավուշի և Կոտայքի մարզպետները։ Մարզպետը որպես ինստիտուտ՝ օրենքով սահմանված, համարվում է Կառավարության քաղաքականության և որոշումների իրագործողը մարզերում։ Այնինչ ստացվում է, որ մարզպետներն են թելադրում կանոնները մարզերում, ընդդիմանում վերևներին և փորձում փրկել իշխանության քաղաքական դեմքը տեղերում։ Բնականաբար Արսեն Թորոսյանը ձայներ չի հավաքելու ընտրություններին մարզերում, այլ մարզպետները։
  1. Պատերազմող երկիրը առհասարակ չի կարող մտածել և գործել այնպես, որը կհանգեցնի այնպիսի ենթակառուցվածքների փակմանը, որոնք կենսական նշանակություն կարող են ունենալ բնակչության համար։
  1. Եվ վերջապես, նախարար Արսեն Թորոսյանը, եթե կարծում է, որ ծավալները ուղիղ կապ ունեն որակի հետ և հակառակը չի մտածում՝ որ որակն էլ կապ ունի ծավալների հետ, այդ թվում նաև առողջապահության ոլորտում, առհասարակ անհաջող մենեջեր է։

❗️Որպես ամփոփում։ Ծննդատներ փակելը վատ ազդակ է՝ և ներքին, և՛ արտաքին։ Ես՝ որպես երկրի կառավարման պատասխանատու ծննդատներ փակող նախարար չէի ցանկանա ունենալ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031