Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը որոշել է լրատվության դասեր տալ ոչ միայն հեռուստատեսություններին, այլեւ ողջ մամուլին առհասարակ։ Նա իր ֆեյսբուքյան էջում հեռուստաեթերից մեջբերումներ է անում վերջերս եւ մեղադրական տոնով ու մուննաթով արձանագրում, որ տեսեք՝ թույլատրում ենք մարդկանց կարծիք հայտնել եւ քննադատել իշխանություններին։ Փորձեցինք մեկնաբանություններ ստանալ այդ գրառումների եւ օդում կախված այլ հարցերի շուրջ, նա մեզնից գրավոր հարցեր պահանջեց եւ գրավոր պատասխանեց, որոնք դժվար է պատասխան անվանելը, սակայն ներկայացնում ենք անփոփոխ՝ հետեւությունները թողնելով ընթերցողին, որի վճարած հարկերից են աստղաբաշխական աշխատավարձեր ստանում ՀՌՀ անդամները։
- Դուք ֆեյսբուքյան էջում վերջերս հրապարակումներ եք արել՝ առանձնացնելով 2 հեռուստաընկերությունների՝ հարցազրույցի ժանրում հեռարձակվող հաղորդումների ժամանակ հնչած կարծիքները։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ հրապարակումները։ Չե՞ք կարծում, որ անգամ եթե չեք նշում, որ արգելված է կարծիք հայտնելը եթերում, Ձեր գրառումները կարող են գրաքննության ազդեցություն ունենալ՝ հարցազրույց վարողների եւ հարցազրույց տվողների համար։
ա. Եթե ուշադիր կարդաք, ապա նպատակն ու մտահոգությունները գրառումներիս բովանդակության մեջ կգտնեք,
բ. Ոչ, չեմ կարծում։ Կարծիք հայտնելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը չի կարող դիտարկվել որպես գրաքննություն (առաջարկում եմ ծանոթանալ գրաքննության սահմանումներին, գործիքակազմին)։
- Դուք Ձեր գրառումներով կասկածի տակ եք դնում հեռուստաընկերությունների հյուրերի եւ հեռուստաընկերությունների՝ պետության շահերով առաջնորդվելը։ Չե՞ք կարծում, որ դրանով վնաս եք հասցնում այդ ընկերությունների գործարար համբավին։ ՀՌՀ-ի կանոնադրական ո՞ր կետին է համապատասխանում Ձեր արածը։ Ինչո՞ւ եք Ձեր նկատառումները հայտնում Ֆեյսբուքում, դրանք անհատ անձ Տիգրան Հակոբյանի՞, թե՞ ՀՌՀ նախագահի կարծիքն են արտահայտում։
ա. Այո, կասկածի տակ եմ դնում։
Կարդացեք նաև
բ. Կխնդրեմ բացատրեք.
1) Ինչպե՞ս կարելի է վնաս հասցնել ինչ-որ մեկի գործարար համբավին, եթե չի նշվում այդ ինչ-որ մեկի անվանումը։
2) Արդյո՞ք չոր փաստերի շարադրանքը վնասում է գործարար համբավին։
գ. ՀՌՀ կանոնադրություն գոյություն չունի (առաջարկում եմ ծանոթանալ ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության այն դրույթների հետ, որոնցով կարգավորվում է Հանձնաժողովի գործունեությունը)։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում