Հայաստանում միջազգային ֆուտբոլային ճամբարը ստեղծում է ֆուտբոլային կարիերան Եվրոպայում զարգացնելու հիմք:
Արդեն երկրորդ անգամ «Bsports» պորտուգալական հայտնի ակադեմիայի` Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը կազմակերպում է «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը:
9-16 տարեկան հայ պատանիները գարնանային արձակուրդներում հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային ֆուտբոլային ճամբարին: Մարտի 23-ից մեկնարկող հավաքի ժամանակ` 7 օրերի ընթացքում պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները: Նրանց հսկողությամբ ճամբարի մասնակիցներն անհատական վարպետությունը կատարելագործելու հնարավորություն կունենան: Պատանիները կզարգացնեն խաղային տեխնիկան, մարտավարությունն ու մարզիկի հոգեբանությունը: Ճամբարն աշխարհի ֆուտբոլային լավագույն դպրոցների փիլիսոփայությանը ծանոթանալու և միջազգային փորձ ձեռք բերելու հարթակ է: Իրենց լավագույն կերպով դրսևորած պատանիները մարզումները Եվրոպայում շարունակելու հնարավորություն կստանան:
Առաջին հավաքի արդյունքներով արդեն ընտրվել էին երկու մարզիկներ, ովքեր արդեն հունիսին մեկնելու են Պորտուգալիա և մեկ ամիս անվճար մարզվելու են «Bsports» ֆուտբոլային ակադեմիայում: Երկրորդ` գարնանային, հավաքի մասնակիցներին նույնպես սպասում են անակնկալներ:
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն