Պաշտպանության նախարարն այսօր ԱԺ-ում հաստատեց վարչապետի այն հայտարարությունը, որ բանակում զոհերի թիվը հասցված է նվազագույնի:
«Ես հաստատում եմ վարչապետի այդ հայտարարությունը, հիմա ամբողջությամբ բոլոր դեպքերը հաշվարկվում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը։
Հարցին՝ ի՞նչ է պետք անել բանակում միջանձնային հարաբերությունները կարգավորելու համար, նախարարը պատասխանեց. «Կարգապահության ամրապնդմամբ և մեր սպաների կրթվածության բարձրացմամբ մենք ամեն ինչի կհասնենք»։
Անդրադառնալով մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի սպանության դեպքին՝ նախարարն ասաց՝ իրավապահ մարմինները կբացահայտեն՝ ինքնասպանություն, թե սպանություն է եղել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ