ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարում գեղեցիկ սեռը ներկայացնող միակ մասնակիցը՝ կանանց միջազգային վարպետ Աննա Սարգսյանը, առաջին հաղթանակը տարավ, այն էլ՝ առաջատար Հովիկ Հայրապետյանի նկատմամբ: Այժմ մրցաշարային աղյուսակում 6-րդ տուրից հետո եռիշխանություն է հաստատվել: 4,0-ական միավոր ունեն գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Զուրաբ Ստուրուան (Վրաստան) եւ միջազգային վարպետ Վիկտոր Մատվիյշենը (Ուկրաինա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ