Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ նախարարների կոմիտեն պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ. ԵԽԽՎ զեկուցող

Հունվար 14,2020 20:22

ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցող Սուննա Էվարսդոթիրը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Իլգար Մամեդովի և մյուս հնարավոր թեկնածուների բացառումը փետրվարի 9-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից:

«Դեկտեմբերի սկզբին Նախարարների կոմիտեն կոչ արեց Ադրբեջանին իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ ապահովելով, որ Իլգար Մամեդովը և մյուս նախկին քաղբանտարկյալները կարողանան գալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվել որպես թեկնածու»,- ասել է Էվարսդոթիրը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները, որով ցույց է տալիս իր արհամարհանքը Դատարանի և Նախարարների կոմիտեի և ոչ հարգալից վերաբերմունքը՝ օրենքի գերակայության նկատմամբ: «Իրական ընդդիմությանը դուրս թողնվելով ընտրական գործընթացից՝ գործող վարչակազմը բացահայտում է իր՝ գնալով ոչ ժողովրդավար դարձող բնույթը»,- ասել է նա:

Զեկուցողը նշել է, որ այս իրավիճակն առաջ է բերում աննախադեպ լրջությամբ իրավական և քաղաքական ճգնաժամ: «Նախարարների կոմիտեն պետք է որոշի՝ ինչ հետագա քայլեր ձեռնարկել»,- եզրակացրել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031