Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 75-րդ առաջնության 3-րդ տուրում միանձնյա առաջատար Սուսաննա Գաբոյանը միավորը բաժանեց Սիրանուշ Ղուկասյանի (նկարում) հետ եւ 2,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Միանգամից երեք շախմատիստուհի՝ Աննա Խաչատրյանը, Մարիա Գեւորգյանը եւ Նարե Առաքելյանը, վաստակել են 2,0-ական միավոր:
Թերեզա Ամբարջյան-Աստղիկ հակոբյան պարտիան դեռ շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ