Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին։
«Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերտառությամբ հոդվածում թերթն անդրադարձել է երկրում տեղի ունեցած հեղափոխությանը և դրա արդյունքներին՝ գնահատելով դրանք դրական։
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր հոդվածը կրում է կոմերցիոն բնույթ և արժեցել է 6 մլն 900 հազար դրամ։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել թերթի խմբագրության հետ, որտեղից հայտնել են, որ հրապարակումը կոմերցիոն բնույթ չի կրում և որևէ պատվիրատու չունի։
Կարդացեք նաև
«Հայտնում ենք, որ հոդվածը չի կրում որևէ կոմերցիոն բնույթ և գրվել է առանց որևէ պատվերի», – պատասխանել են թերթի խմբագրությունից։
Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ևս հայտնում է, որ «Berner Zeitung» թերթին որևէ հոդվածի պատվեր չի կատարել, իսկ պետական բյուջեից վերոնշյալ հրապարակման համար որևէ գումար չի հատկացվել։
Տեղեկատվության ստուգման կենտրոն