Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է, նա գիտակցության եկել է». Արսեն Մկրտչյան

Հունվար 14,2020 18:50

««Նաիրի» բժշկական կենտրոնում ժամը 16.00-ին այցելել եմ Մանվել Գրիգորյանին, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր»,- քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Հետաքրքրվեցինք՝ Մանվել Գրիգորյանը շարունակո՞ւմ է մնալ անգիտակից վիճակում, վերակենդանացման բաժանմունքում, փաստաբանը պատասխանեց. «Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է, նա գիտակցության եկել է»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են ասում բժիշկները, լավացման միտում կա՞, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Արդեն երեկ բոլոր այդ նշանները կային՝ ճնշում, հաց, շնչահեղձ էր լինում, շաքարը բարձր էր: Բժիշկներին էլ էր պարզ, դա այն է, որ այդ կարգի հիվանդին, եթե պահում են կալանքի տակ, մաքուր օդ չի տեսնում, բնականաբար պիտի լիներ այդպես»:

Այնուհետ փաստաբանը մտահոգություն հայտնեց. «Սա վկայում է այն մասին, որ այն հանձնարարությունը, որ տրված է՝ սպանել Մանվել Գրիգորյանին, պատշաճ ձևով կատարվում է, ուղղակի բժիշկները ժամանակին են նրան ցուցաբերել բուժօգնություն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստից առաջ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է անգիտակից վիճակում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031