Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է շահագրգիռ կողմերին` ակտիվ մասնակցություն ցուցաբերելու խնդրանքով

Հունվար 14,2020 17:04

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որի շրջանակում Հանձնաժողովը նախաձեռնում է կոռուպցիայի կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի մեկ ամբողջական, համապարփակ և նպատակային փաստաթղթի մշակման աշխատանքներ։

Ելնելով վերոգրյալից՝ դիմում ենք բոլոր շահագրգիռ կողմերին` անհատներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, պետական գերատեսչություններին և շահառուներին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու խնդրանքով: Ձեր առաջարկներն ու դիտարկումները կարող եք զետեղել կից ներկայացված ձևաթղթում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

Հանձնաժողովի կողմից հրապարակված նորություններին և թարմացումներին ծանոթանալու համար կարող եք հետևել Հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Միաժամանակ հայտնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջը դեռևս գտնվում է գործարկման փուլում:

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031