Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցի կնոջ դաժան սպանության գործով դատավարությունն անընդմեջ հետաձգվում է

Հունվար 14,2020 17:13

Արդեն չորրորդ անգամ է՝ հետաձգվում է 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում 1961 թվականին ծնված  Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող 23-ամյա ռուս զինծառայող Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Հոկտեմբերից սկսված դատական նիստը՝ որպես այդպիսին չի էլ կայացել՝ տարբեր պատճառաբանություններով։


Այսօր ոստիկանությունը գրություն է ուղարկել դատարան առ այն, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ուղեկցող ոստիկաններ տրամադրել, որպեսզի մեղադրյալին ռազմաբազայից տեղափոխեն դատարան։

Թե որն է դատական նիստերի հետաձգման իրական պատճառը, այդպես էլ անհայտ է մնում։

Հիշեցնենք, որ ռուս զինծառայողը մեղադրվում է որպես հավաքարար աշխատող գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ։

Ըստ քրեական գործի․ «Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26-րդ շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան:

Ջուլիետա Ղուկասյանը, խուսափելով Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևից, փոխել է իր քայլերի ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ, որտեղ էլ Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` նրան զույգ ակնակապիճային շրջանների, ստորին և վերին շրթունքների, ձախից քթի շրթունքային շրջանի, ձախից ճակատային և ակնակապիճից դուրս շրջանների, աջ ազդրի վերին երրորդի դրսային մակերեսի շրջանի արյունազեղումների, դեմքի ձախ կեսի այտուցի, աջից ճակատային, ձախից կզակի և ստորին շրթունքի շրջանների, ձախ կոնքազդրային հոդի շրջանի, աջ ազդրի վերին երրորդի դրսային մակերեսի քերծվածքների, ձախից ճակատային և գագաթային շրջանների սահմանի վերքի, պոլիտրավմայի, գանգուղեղային փակ վնասվածքի, կրծքավանդակի փակ վնասվածքի, տրավմատիկ շոկի, կոմայի ձևերով պատճառելով մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանի մահը, այն է՝ վերջինս դեպքի վայրից ստացած մարմնական վնասվածքներով «Գյումրու շտապ բժշկական օգնություն» ՓԲ ընկերության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031