Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրողները կհետաձգե՞ն իրենց ծրագրերը Հայաստանում Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների պատճառով

Հունվար 14,2020 16:18

«11 ամսվա ընթացքում 7,5 տոկոս տնտեսական ակտիվություն ունենք, որում առաջատար է արդյունաբերության աճը` 9,3 տոկոս: Թեպետ ՀՆԱ-ի տարեկան ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, սակայն կարող ենք ասել, որ կունենանք 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչը չափազանց կարեւոր ձեռքբերում է վերջին 1,5 տարվա աշխատանքների համատեքստում»,- այսօր ասուլիսին այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա ներկայացրեց 2019 թվականի արդյունքները: Նախարարի խոսքով, տարին շատ լավ ենք սկսել, քանի որ այն կազմված է 2019 թվականի լավ հիմքի վրա:

Նախարարը նաեւ ասաց, որ 9 ամսվա արդյունքներով՝ օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 միլիոն դոլարով ավելին է եղել 2018 թվականի համեմատությամբ, իսկ  ուղղակի ներդրումների թիվը պակաս է եղել 60 միլիոն դոլարով. «Այս տարվա ցուցանիշը դեռեւս այն չէ, որ մենք ունենք մեր նպատակներում, բայց մենք վստահ ենք, որ 2020 թվականը էապես տարբեր է լինելու: Այսինքն՝ 2019-ը մոտավորապես կլինի նույն կերպ, ինչպես եղել է 2018-ը եւ 2017-ը, սակայն 2020-ը կլինի արդեն էապես ավելի լավ ներդրումային ցուցանիշով ամփոփված տարի»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները, որոնք նաեւ, քաղաքագետների պնդմամբ, տարածաշրջանի վրա են բացասաբար անդրադառնում, չեն հետաձգի՞ օտարերկրացի ներդրողների ծրագրերը՝ մեր երկրում ներդրում անելու, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Մենք հուսով ենք, որ Իրանի հետ կապված լարվածությունը շատ արագ կհանգուցալուծվի, եւ դեպքերն այնպես կզարգանան, որ դրանք ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ընդհանրապես տարածաշրջանի համար կխոստանան միջին ժամկետ հուսալի հեռանկար, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի վերաբերյալ որոշումներ կայացնելու տեսանկյունից ձեր նշած գործոնը չի կարող էական խոչընդոտ հանդիսանալ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարը նաեւ հայտնեց, որ անցյալ տարի վեց մարզերում մեկնարկեց գյուղապահովագրության ծրագիրը երկու մշակաբույսերի` խաղողի  եւ ծիրանի եւ արդեն  այս պահին մոտ հարյուր դիմում կա. «Ընդհանուր առմամբ կառավարությունն աջակցում է բոլոր ապահովագրողներին, եւ որքան ապահովագրողն է վճարում, այդքան էլ՝ կառավարությունը: Կառավարության՝ երկու ռիսկից ապահովագրելու դեպքում, աջակցության չափը կազմում է 60 տոկոս»:

Տիգրան Խաչատրյանի խոսքով, նախարարությունը խրախուսում է ապահովագրության դիմող  տնտեսություններին. «Մենք փոխել ենք աջակցության եղանակը` հատուցում ենք ոչ թե տեղի ունեցող վնասը, այլ աջակցում ենք, որ գյուղացիական տնտեսությունն ապահովագրի ռիսկը: Եթե գործում է ապահովագրական համակարգը, ապա այն ընկերությունները, որոնք չեն օգտվի այս համակարգից, վնասի դեպքում կառավարությունից փոխհատուցում չեն ստանա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031