Այսօր ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումների՝ «Լուսավոր Հայաստան» խմբկցության նախաձեռնության շրջանակներում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկել ենք նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր: Դավիթ Տոնոյանը պատասխանեց խմբակցության պատգամավորների հարցերին։
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ