Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետը դեմ է Եղվարդի ծննդատան փակմանը

Հունվար 14,2020 15:42

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դեմ է Եղվարդի ծննդատան փակմանը: Այս մասին այսօր մարզպետն ասաց լրագրողներին՝ Եղվարդում «Նաիրի» բուժկենտրոնի աշխատակից մի խումբ քաղաքացիների հետ հանդիպումից հետո:

Նա նաեւ ասաց՝ կողմ է, որպեսզի ծննդատունը հագեցվի սարքավորումներով եւ մասնագետներով, այլ ոչ թե այն փակվի, եւ ամեն ինչ անելու է, որպեսզի այն չփակվի:

Պետրոսյանն ասաց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տարեկան ծնունդների սահմանված շեմի առումով՝ 150 ծնունդ, բացառություն է արել Տավուշի մարզում՝ Մեղրիում. «Հիմա Եղվարդն էլ շահեկանորեն տարբերվում է մյուսներից, այն իմաստով, որ 2017-2019  թվականներին ֆինանսական հոսքերի առումով դրական աճ ենք ունեցել: Օրինակ՝ 13.5 մլն դրամով 2018 թվականի համեմատ վճարովի ծառայություններից մուտքերն ավելացել են: Եթե այս մուտքերի աճը ներդնում ենք հիվանդանոցի վերազինման ու հիվանդանոցի իրավիճակի բարելավմանը, ապա վստահությունը բարձրացնում է»:

Պետրոսյանն ասաց՝ Եղվարդի հիվանդանոցի ծննդատունն այս պահին ակտիվ աշխատում է, հետո ի՞նչ կլինի՝ կփակվի, թե ոչ, հետագայում պարզ կլինի: Նա ասաց, որ մտահոգությունները ներկայացրել է նախարարությանը:

Պետրոսյանի խոսքով՝ 2018-ին նախարարի հրամանով բուժկենտրոնը ենթակա էր լուծարման եւ նոր մասնաշենքի կառուցման, այս փուլում սարքավորումների վերազինում տեղի չի ունեցել. «Բայց եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ ծննդօգնության բաժանմունքը չի փակվում, ապա առնվազն մինչեւ նոր մասնաշենքի կառուցումն ու հանձնումը ունենք 4-5 տարի ժամանակ»:

Եղվարդի հիվանդանոցի ծննդատանը ծնունդների թիվն ավելացել է. մարզպետը վստահեցրեց՝ 119-ից 130-ի է հասել, հույս ունի, որ 150-ն էլ կանցնեն:

Մարզպետն ասաց, որ Եղվարդի հիվանդանոցի ծննդատունը սպասարկում է նաեւ շատ հեռու գտնվող գյուղերի բնակիչներին, ուստի ծննդատունը փակելը ճիշտ չէ: Նախարարության ծննդօգնության ծառայության բարեփոխումների ծրագրին դեմ չէ մարզպետը, ասաց՝ միեւնույն քաղաքական թիմից են, բայց կան նրբություններ, որոնց նախարարը գուցե չի տիրապետում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031