Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանում սոցիալ-դեմոկրատները դատապարտել են Թրամփի գործողությունները Իրանում

Հունվար 14,2020 16:01

Եվրախորհրդարանում սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանի հետ հարաբերությունները սրելու նրա վերջին քայլերը:

«Դոնալդ Թրամփի անխոհեմ գործողությունները Մերձավոր Արևելքում և նրա կողմից սադրիչ ու անհամաչափ էսկալացիան,որի գագաթնակետը դարձավ գեներալ Սոլեյմանիի սպանությունը, տարածաշրջանում ձևավորել են անկայունության երբևէ ամենավտանգավոր պարույրը: Մենք՝ որպես ԵՄ, պետք է հասնենք համապատասխան բոլոր կողմերին՝ և տարածաշրջանային, և՛ միջազգային, շուտափույթ կերպով առաջ մղելու երկխոսություն և դիվանագիտական պատասխաններ ԱՄՆ-ի, Իրանի և Իրաքի միջև չլուծված հարցերի շուրջ՝ հանուն տարածաշրջանում քաղաքական լուծման: Առաջնահերթ կարևորություն ունի նաև պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը, հանուն ոչ միայն տարածաշրջանում, այլև մեր մայրցամաքում անվտանգության: ԵՄ-ը պետք է նաև շարունակի և անհրաժեշտության դեպքում ակտիվացնի իր աջակցությունը՝ հանուն Իրաքի միասնականության և ժողովրդավարության: Սա հատկապես կարևորվում է, եթե ԱՄՆ-ը լիարժեք հետ քաշվի: Ի վերջո, վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են ԵՄ-ի և ԱՄՆ ներկա վարչակազմի միջև հայացքների լայնացող անդունդը: Դա պահանջում է պարադիգմի փոփոխություն տրանսատլանտյան հարաբերություններում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԵՄ դերակատարության վերագնահատում»,- հայտարարել է խմբակցության՝ արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ Քաթի Փիրին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031