Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկ Ամիրյանի պաշտպանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը նախագահող դատավորը թողեց առանց քննության

Հունվար 14,2020 15:45

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում հունվարի 14-ին գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Նազիկ Ամիրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախորդ դատական նիստերի ընթացքում դատարանը որոշում էր կայացրել Նազիկ Ամիրյանի գործը վարույթից անջատել: Նշենք, որ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար:

Նշենք, որ նիստին ներկա է նաև Նազիկ Ամիրյանը:

Նախագահող դատավորն ասաց, որ այս նիստի ընթացքում մեղադրող կողմը պետք է ներկայացնի ապացույցներ: Սակայն Նազիկ Ամիրյանի պաշտպանը հիշեցրեց՝ նախորդ դատական նիստը հետաձգվել է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ նման միջնորդություն ներկայացնելու հիմքերը առաջացել են, երբ քննարկումից հետո շարունակվեց նախորդ դատական նիստը, որից հետո՝ որոշակի գործողություններից հետո հիմքեր ստեղծվեցին նման միջնորդության համար:

Նախագահող դատավորը, որպես միջնորդության պատասխան ընթերցեց Բարձրագույն դատական խորհրդի որոշումը, ըստ որի՝ նույն գործից անջատված գործը մակագրվում է նույն դատավորին։

Փաստաբանը հայտարարեց, թե որևէ տեղ գրված չէ, որ մինչ համապատասխան ընթացակարգերը դատավորը կարող է նիստ նշանակել, որոշում կայացնել։ Ըստ նրա՝ խախտվել են Նազիկ Ամիրյանի իրավունքները: Այնուամենայնիվ, Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը թողեց առանց քննության՝ պատճառաբանելով, որ միջնորդության հիմքերը նույնն են:

Նշեք, որ Նազիկ Ամիրյանը գրավոր դիմել էր և խնդրել ծանոթանալ գործի նյութերին: Նազիկ Ամիրյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ խնդրեց: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031