Իրանը պատրաստվում է ԱՄՆ իշխանություններին և զինված ուժերին պատասխանատվության ենթարկել Հաագայի միջազգային դատարանում՝ իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմայիլին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Մենք պատրաստվում ենք Միջազգային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկել ամերիկյան բանակը, կառավարությունը և Թրամփին՝ կապված Սոլեյմանիի սպանության հետ»,- ասել է Էսմայիլին:
Նա ընդգծել է, որ Իրանը ԱՄՆ-ի քրեական հետապնդման համար ունի երեք ատյան՝ Իրանի Բարձրագույն դատարանը, իրաքյան դատարանները և Միջազգային քրեական դատարանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ