Լրահոս
Օրվա լրահոսը

«Իհարկե՝ սպառնալիք է». Սեյրան Օհանյանը՝ Մարտի 1-ի տուժողի իրավահաջորդի ասածի մասին

Հունվար 14,2020 14:49

«Համենայն դեպս՝ այն արտահայտությունը, որը նախորդ նիստում էր արվել…Իհարկե՝ սպառնալիք է»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող, մարտյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այսօրվա նիստում տեղի ունեցածին:

https://www.facebook.com/aravot.am/videos/2205375609768889/

Հիշեցնենք՝ նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր եկել՝ պատճառաբանելով իր քայլն այն հանգամանքով, որ դատարանը պատշաճ չի արձագանքել նախորդ նիստում Մարտի 1-ի տուժողներից մեկի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե՝ «հարգեք Մարտի 1-ը, այլապես դուք էլ կընկնեք մեր օրին»: Պաշտպանը դա իրենց հասցեին սպառնալիք է համարել:

Սեյրան Օհանյանը կարծում է, որ նախորդ նիստի արձանագրության ձայնագրությունը պետք է հրապարակեին:

Ինչ վերաբերում է փաստին, որ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի ներկայանում, ինչի պատճառով նիստը հետաձգվեց, Սեյրան Օհանյանն ասաց, որ հաջորդ նիստում իրավիճակը պարզ կլինի:

Իսկ հարցին՝ «ձեր որդին մասնակցե՞լ է Մարտի 1-ին, նման հրապարակում եղավ մամուլում», Սեյրան Օհանյանը չպատասխանեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031