Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրաչ Պողոսյան. «Հրապարակի տակ ավտոկայանատեղի կառուցելու դեպքում հուշարձանները կվերանան»

Հունվար 14,2020 14:35

Դեռեւս 2003թ Երեւանի Հանրապետության հրապարակում սկսվեցին բարեկարգման աշխատանքներ, պարզվեց ասֆալտապատ շերտի տակ քարե պատերի, ջրատար խողովակների մնացորդներ ու կավանոթներ կան, անգամ մի ամբողջ թաղ: Այս տարվա հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացմանը: Նշեց, որ պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները սկսված են: «Հանրապետության հրապարակը այդ ամենի արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր», – Ֆեյսբուքի իր էջում գրել էր վարչապետը, իսկ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունն էլ հավելել, որ հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում է մասնագետների հետ:


Հունվարի 14-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում հնագետ, ճարտարապետ Ֆրինա Բաբայանը հիշեց, թե ինչպես էին ինքն ու Աղավնի Ժամկոչյանը տարիներ առաջ պեղումներ իրականացրել այդ տարածքում: Ընդ որում, ինքն աշխատել է կառավարության շենքի ժամացույցի դիմացի հատվածում: «Ես բացեցի 3 իրար մեջ հաղորդակցվող նկուղային սենյակներ»,-ասում է գիտնականը: Ու հավելում, որ այդ պեղումներից հետո էլ ծնվել է իրենց «Ուրվագծեր Հին Երեւանի պատմության եւ հնագիտության» վերնագրով գիրքը, որը փորձ է պատասխանելու մի շարք հարցերի, օրինակ, ո՞ւր են ուշմիջնադարյան Երեւանի հուշարձանները:

Մանրամասն` տեսանյութում:

Ֆրինա Բաբայանն ասում է, որ պեղումների ժամանակ գտնվածը շինարարական արվեստի գլուխգործոց է: Շեշտում է, որ աղյուսաշար լինելը դեռ չի նշանակում, թե դրանք թուրքական կամ պարսկական շինություններ են. «Միանշանակ հայ վարպետի գործեր են…Դրանք մեր բնական տուֆով են շարված, դրա համար էլ ծանր են սովորական աղյուսներից: Ընդհանրապես Երեւանը «նստած» է տուֆ քարի վրա»:

Նա համոզված է, որ պետք է բացել պեղվածը, լսել մասնագետներին, մաքրել ու ցուցադրել զբոսաշրջիկների համար, մանավանդ դա չի խանգարի հրապարակում տրանսպորտային երթեւեկությանը

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը եւս ողջունում է իշխանությունների դիրքորոշումը այս հարցում, սակայն գտնում է, որ պետք է լսել մասնագետներին: Նրա խոսքերով. «Դրանք հայերի տներ են, եւ հետո ի՞նչ տարբերություն, թե ում կառուցածն է: Պատմությանը պետք է այլ կերպ վերաբերվել»:

Նա նաեւ մտահոգված է. «Նախագիծ կար Հանրապետության հրապարակի տակ ավտոկայանատեղի կառուցելու: Այդ դեպքում բոլոր հուշարձանները կվերանան: Հիմա կամ հուշարձանները պահում են, կայանատեղիները կառուցում ազատ մնացած հատվածներում, ինչին ես կասկածում եմ, որովհետեւ այնտեղ ամբողջական քաղաք է եղել, կամ չի կառուցվում ավտոկայանատեղին»:

Մանրամասն` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031