Լրահոս
Օրվա լրահոսը

Եղվարդցիները դեմ են իրենց համայնքի ծննդատան փակմանը

Հունվար 14,2020 14:43

Եղվարդ քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր բողոքի ցույց էին անում. նրանք դեմ են համայնքի ծննդատան փակմանը: Նրանք պնդում են՝ շատ գոհ են իրենց համայնքի ծննդօգնությունից:

Քաղաքացիներից մեկի պատմելով՝ հարսը վերջերս է ծննդաբերել Եղվարդի ծննդատանը, բուժանձնակազմը «մաղարիչ»-ից էլ է հրաժարվել. «Հարսս ասում էր՝ եթե նույնիսկ ոչ մի բան էլ չանեն, չսրսկեն, մենակ իրենց վերաբերմունքից հիվանդը կլավանա: Ինչի՞ եք փակում: Որ լավ սպասարկում է, դրա՞ համար:

Ծննդօգնության բարեփոխումների ծրագրով նախատեսվում է մարզային մի շարք ծննդատներ փակել: Ըստ այդ ծրագրի, Մարալիկ եւ Աչաջուր համայնքների ծննդատներն արդեն փակվել են, առողջապահության նախարարությունը վստահեցնում է՝ այս համայնքի բնակիչները կարող են օգտվել մոտակա համայնքում գործող ծննդատնից: Այս ծննդատները փակվում են, քանի որ ծնունդների թիվն է շատ քիչ, եւ չկան համապատասխան նեղ մասնագետներ:

Նախատեսվում է նաեւ Եղվարդի ծննդատունը փակել. այսօր մի խումբ եղվարդցիներ պետք է մարզպետի հետ հանդիպեին: Առողջապահության նախարարը հավաստիացնում է՝ Եղվարդի հղիները կարող են Երեւանի ծննդատների ծառայություններից օգտվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031