Լրահոս
Օրվա լրահոսը

Պարենի համաշխարհային գները դեկտեմբերին բարձր են եղել

Հունվար 14,2020 14:22

Պարենի համաշխարհային գները երրորդ ամիսն անընդմեջ աճ են գրանցում:  Դեկտեմբերի գնաճը հիմնականում պայմանավորված էր բուսական յուղի գնի անհամեմատ թանկացմամբ, որի պատճառով ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը վերջին հինգ տարիների կտրվածքով հասավ իր առավելագույնին:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը ամսվա ընթացքում կազմել է միջինը 181.7 նիշ, ինչը նոյեմբերի համեմատ ավել է 2.5 տոկոսով և ամենաբարձրն է 2014թ. դեկտեմբերից ի վեր:

Ընդհանուր առմամբ 2019 թվականի համար, ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, միջին հաշվով կազմել է 171.5 նիշ, ինչը 1.8 տոկոսով բարձր է 2018 թվականի համեմատ, սակայն 25 տոկոսով ցածր 2011 թվականին գրանցված առավելագույնից:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նոյեմբերի համեմատ աճել է 9.4 տոկոսով, գրանցելով իր վեցերորդ անընդմեջ ամսական աճը:  Այն պայմանավորված է արմավենու յուղի գնի բարձրացմամբ,  կախված ինչպես վերջինիս բարձր պահանջարկից, հատկապես բիովառելիքի ոլորտի կողմից, այնպես էլ նվազող առաջարկից: Չնայած դեկտեմբերին գրանցած աճին, ինչը վերաբերում էր հատկապես սոյայի, արևածաղկի և հլածուղի յուղերին, բուսական յուղի ինդեքսը 2019 թվականի ընթացքում հասել է տարեկան ամենացածր միջինին`2007 թվականից ի վեր:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.8 տոկոսով: Այն մասամբ պայմանավորված է եղել անմշակ նավթի գնի բարձրացմամբ, ինչի շնորհիվ Բրազիլիայում ավելի շատ շաքարեղեգ է օգտագործվել էթանոլի արտադրության համար, ինչն էլ հանգեցրել է համաշխարհային շուկայում շաքարի արտադրության ծավալների նվազման:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 3.3 տոկոսով, պայմանավորված պանրի գնի բարձրացմամբ, որի աճը կազմել է համարյա 8 տոկոս`Եվրամիությունից և Օվկիանիայից արտահանման համեմատաբար սուղ հնարավորությունների պատճառով:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը աճել է 1.4 տոկոսով, պայմանավորված հիմնականում հացահատիկի գնի բարձրացմամբ, որը հետևանք է Չինաստանի ներկրման պահանջարկի աճի և Ֆրանսիայում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրների: Այնուամենայնիվ, եգիպտացորենի և բրնձի գնառաջարկը հիմնականում կայուն է եղել:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը դեկտեմբերին միջին հաշվով կազմել է 191.6 նիշ, ինչը համարյա անփոփոխ է մնացել նոյեմբերի համեմատ: Այս ենթաինդեքսը 2019 թվականի դեկտեմբերին 18 տոկոսով բարձր է եղել 2018 թվականի դեկտեմբերի համեմատ: Նման աճը պայմանավորված է խոզի մսի գնառաջարկի բարձրացմամբ`թե Ասիական երկրներից ներկրման բարձր պահանջարկի, թե Եվրամիության երկրներում և Բրազիլիայում նախատոնական ներքին պահանջարկի աճի ֆոնին:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031