Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետբյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել. ՏԶՆԿ

Հունվար 14,2020 14:16

 2019 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով ի սկզբանե պլանավորված էր ապահովել 1 տրիլիոն 401 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Տարվա ընթացքում, հաշվի առնելով մակրոտնտեսական ցոււցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, ինչը բնական գործընթաց է, ՀՀ կառավարության որոշումների արդյունքում այս ցուցանիշը փոփոխվել և դարձել է վերջին հրապարակված տվյալներով շուրջ 1 տրլն 465 մլրդ դրամ:

Եթե հաշվի առնենք, որ 2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 464 մլրդ դրամի եկամուտ, ուստի կարելի է փաստել, որ տարեկան ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 62.4 մլրդ դրամով: Նշենք, որ 105.2 մլրդ դրամով գերակատարման մասին խոսելիս հաշվի է առնվել 42.8 մլրդ դրամ գերավճարների վերադարձը տնտեսվարող սուբյեկտներին:

Սակայն հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ համադրում ենք փաստացի կատարողականը  ճշտված տարեկանի պլանի նկատմամբ, արդյունքում պարզ մաթեմատիկական հաշվարկի շնորհիվ կարող ենք արձանագրել, որ 2019թ.-ին պետական բյուջեի գերակատարում չի եղել: Հարկ է նշել, որ գերակատարման կամ թերակատարման մասին համար անհրաժեշտ է փաստացի կատարողականը համադրել ճշտված ցուցանիշների հետ:

Փաստորեն, օրենքով հաստատված բյուջեն իսկապես գերակատարվել է,  իսկ ճշտված բյուջեն, որն ավելի բարձր նշաձող էր սահմանում, գերակատարել չի հաջողվել:

2019թ. Մլրդ դրամ Մլրդ դրամ
ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ 1, 401.9 1, 465.1

(տարեկան ճշտված պլան)

ՓԱՍՏԱՑԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 1, 464.3 1, 464.3
ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ (ԲԱՑԱՐՁԱԿ) 62.4 Զրոյական (-800 հազար)

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031