«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս պահին դատական հայցեր է ներկայացրել ՀՀ 13 քաղաքացիների, ինչպես նաև Ջերմուկում առողջարանային կենտրոնի դեմ։ Դատական հայցեր են ներկայացվել տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանի դեմ «Լրագիր» կայքում տված մի հարցազրույցի համար։ «Լիդիանը» պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցում է պահանջում։ Երկու դատական հայց է ներկայացված նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի դեմ։
Ատոմ Մարգարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը փորձագետ է, հարցազրույց է տվել և հավասարակշռված կերպով իր տեսակետներն է ներկայացրել. «Իսկ թե «Լիդիանը» ինչ գործարար համբավ ունի՝ երևում է իր վիճակից։
Մնացածը՝ դատարանում։ Այս պահին դեռ չեմ ուզում ոչինչ ասել»։
Նազելի Վարդանյանն էլ ասաց, որ հայցը անհիմն է համարում, և արդեն փետրվար ամսից սկսվող դատաքննության ժամանակ իրենք դա կապացուցեն։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում