«Իրատեսի» զրուցակիցն է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
-Եթե ընդհանուր գնահատական տաք քաղաքական դաշտին, ինչպիսի՞ն կլինի այն: Որտե՞ղ է խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունն ու որտեղ` իշխանությունը:
-Մենք ապրում ենք զուգահեռ իրականություններում: Իշխանությունը և ժողովրդի մի մասը վարդագույն երանգներով են տեսնում իրենց շուրջը կատարվող դեպքերը, իսկ ընդդիմությունը և ժողովրդի մյուս հատվածը տեսնում և մատնացույց են անում իշխանության բացթողումները, որոնք երբեմն չափազանց վտանգավոր են լինում: Ինձ համար քաղաքական դաշտը կայացած չէ: Իշխանական ուժը դեռ ընդդիմության կերպարից դուրս չի եկել և չի կարողանում ստանձնել երկրի ղեկավարությունը, ինչի պատճառով անընդհատ մատնացույց է արվում անցյալը: Չի կարելի ապրել անցյալով, պետք է լուծել այսօրվա խնդիրները և կերտել ապագան:
-Գրեթե ամեն օր Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները տնտեսական ցուցանիշներ են հրապարակում։ Պե՞տք է ոգևորվել այս թվերով, թե՞ ոչ։
-Հրապարակված ցուցանիշները ուղղակի թվեր են, որոնք կարող են գեղեցիկ հնչել, սակայն տնտեսական ակտիվության արգասիքը պետք է զգալի և շոշափելի լինի ժողովրդի համար: Առօրյայում ես հանդիպում եմ բուժառուների, որոնք գումար չունեն նույնիսկ ամենամատչելի հետազոտություններն անցնելու համար, տեսնում եմ փակվող բիզնեսներ, տեսնում եմ, թե ինչպես են իմ ընկերներից շատերը իրենց բիզնեսը Վրաստան տեղափոխում, տեսնում եմ՝ ինչպես են մարդիկ ավանդները հանում բանկերից և այլն: Ինձ համար դրանք ավելի վստահելի ցուցանիշներ են, քան հրապարակվող թվերը: Ավաղ, բայց տնտեսական շոշափելի փոփոխություններ արձանագրվել են միայն իշխանական պաշտոնյաների համար, որոնց աշխատավարձերն ու պարգևավճարները կատարված աշխատանքին անհամաչափ բարձր են, և դա մի երկրում, որտեղ 700000 աղքատ մարդ կա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում