Իրանում առաջին ձերբակալություններն են տեղի ունեցել՝ կապված ուկրաինական ինքնաթիռի կործանման հետ: Այս մասին հատնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմայիլիին:
Առավել մանրամասն տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:
Հիշեցնենք, ավիավթարը տեղի է ունեցել հունվարի 8-ին, դրան զոհ է գնացել 176 մարդ: Ավելի ուշ Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ մարդկային սխալի հետևանքով իրենք են պատահաբար խոցել օդանավը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ