Լրահոս
Օրվա լրահոսը

Դժգոհություններ կան Մարտի 1-ի գործողություններից տուժածներից, որոնք չեն կարողանում ապացուցել, հիմնավորել, որ իրենք մարմնական վնասվածքներ են ստացել հենց այդ իրադարձությունների ժամանակ. «Ժամանակ»

Հունվար 14,2020 12:39

Արդարադատության նախարարությունից պարզաբանում են, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժածների փոխհատուցման նպատակով կառավարության կողմից հատկացված գումարի և արդեն իսկ տրամադրված փոխհատուցման միջև որևէ շեղում չկա։ Ըստ արդարադատության նախարարության՝ Մարտի 1-ի դեպքերից տուժածներին բաժանվել է 575 մլն ՀՀ դրամ:

Նշենք, որ մամուլում հրապարակում կար, ըստ որի՝ առնվազն 15 մլն դրամ անհասցե ու առանց հիմնավորման փոխհատուցման նպատակով դուրս է գրվել բյուջեից և անհետացել։

Ըստ նախարարության՝ տեխնիկական խնդրով պայմանավորված վրիպակ է եղել լրատվամիջոցին տրամադրված տվյալներում: Ըստ արդարադատության նախարարության՝ այս տարվա հունվարի 10-ի դրությամբ նախարարություն ներկայացվել է 75 դիմում: Բավարարվել է 49-ը, որոնցից 10-ը ներկայացվել է զոհված (մահացած) անձանց իրավահաջորդների կողմից, 8-ը՝ ծանր վնասվածք ստացած անձանց կողմից, 31-ը՝ առողջությանը միջին ծանրության վնասվածք ստացած անձանց կողմից: Ստացված դիմումների բավարարման արդյունքում անձանց հաշվեհամարներին փոխանցվել է 575 մլն ՀՀ դրամ: Դիմումներից 23-ը մերժվել է, 3 դիմում գտնվում է քննարկման փուլում: «Հավելենք նաև, որ կառավարության համապատասխան որոշման հիմնավորման մեջ նշված տուժող ճանաչված անձանց թիվը, պայմանավորված հարուցված քրեական գործերի ընթացքով, կարող է փոփոխվել»,- փոխանցեցին ԱՆ լրատվականից:

Նշենք, որ այս ընթացքում «Առաջին լրատվական»-ը բազմաթիվ դժգոհություններ է ստանում Մարտի մեկի գործողություններից տուժածներից, որոնք այս օրերին չեն կարողանում ապացուցել, հիմնավորել, որ իրենք մարմնական վնասվածքներ են ստացել հենց այդ իրադարձությունների ժամանակ՝ նախ այն պատճառով, որ նրանց մեծ մասն այդ օրերին խուսափել է դիմել բուժհաստատություններ բուժօգնություն ստանալու համար, քանի որ այդ օրերին հենց հիվանդանոցներից մարդկանց իրավապահները բերման էին ենթարկում և մեղադրանք առաջադրում, և հետո այն պատճառով, որ անգամ բուժհաստատություն դիմածներին ճիշտ ախտորոշում, ստացած մարմնական վնասվածքի աստիճանի ճշգրիտ գնահատում չի կատարվել: Տարբեր քաղաքացիներ վերջին շրջանում դիմում են Հատուկ քննչական ծառայություն, հարցաքննվում են, ստանում են տուժողի կարգավիճակ, բայց չեն կարողանում փաստաթղթերով հիմնավորել իրենց ստացած վնասվածքի ծագումը:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031