Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են, որ դատախազության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը. «Ժողովուրդ»

Հունվար 14,2020 12:12

2019 թ. ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանը ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար 2013 թ. 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, դատապարտյալի մտերիմ անձից 2019 թ. հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է 1300 ԱՄՆ դոլար։

Հենց այս արարքի համար էլ դատախազության ավագ դատախազը ներգրավվել էր որպես մեղադրյալ եւ 4 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվել։ Այդ առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր, եւ գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Նշենք, որ այս քրեական գործը քննում է դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի որդին է։

Ու մինչ այս գործով դատական նիստերը ընթանում են, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա. Արամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով որ դատախազության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031