Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե նախորդ պատժամիջոցների պայմաններում Հայաստանը կարողանում էր աշխատել Իրանի հետ, ապա այս նոր փուլում էլ շարունակելու է աշխատել. Գարիկ Սիսակյան. «Հայկական ժամանակ»

Հունվար 14,2020 12:01

Իրանում եւ Իրանի շուրջ իրավիճակը չի հանդարտվում։ Մի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանությանը հաջորդած իրադարձություններից հետո ԱՄՆ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով, մյուս կողմից հանգստյան օրերին Իրանում ցույցեր են սկսվել, որոնք իրավիճակը լարում են երկրի ներսում։ ՀԺ-ն զրուցել է իրանագետ Գարիկ Սիսակյանի հետ։

– ԱՍՆ-ի պատժամիջոցները եւ Իրանում ստեղծված իրավիճակը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա, մանավանդ որ ԱՍՆ-ն հայտարարում է, որ պատժամիջոցները կարող են ուղղակիորեն կիրառվել այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք աշխատում են Իրանում։

–Պատժամիջոցները միշտ ազդեցություն թողնում են արտասահմանյան գործընկերների վրա։ Նույն բանկային պատժամիջոցները խնդիրներ ստեղծում են հայ գործընկերների համար, սակայն Հայաստանը մինչ այս կարողացել է եւ իմ կարծիքով այսուհետ եւս կկարողանա հաղթահարել դրանք եւ պահպանել տնտեսական հարաբերությունները Իրանի հետ։ Այսինքն` եթե նախորդ պատժամիջոցների պայմաններում Հայաստանը կարողանում էր աշխատել Իրանի հետ, ապա էս նոր փուլում էլ շարունակելու է աշխատել, մանավանդ որ ԵԱՏՄ շրջանակներում նոր եզրեր են բացվելու այդ աշխատանքների համար:

– Տեսակետ կա, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները դեռ մի բան էլ կարող են դրական ազդեցություն ունենալ ՀՀ-Իրան ապրանքաշրջանառության վրա։ Հնարավո՞ր է, որ այս պատժամիջոցների հետեւանքով իրանական ապրանքները էժանանան։

– Պնդել, թե պատժամիջոցները դրական ազդեցություն են ունենալու՝ սխալ է, քանի որ եթե չլինեին այդ պատժամիջոցները ընդհանրապես, իհարկե ավելի հեշտ կլիներ առեւտրաշրջանառությունը նույն բանկային փոխանցումների դեպքում։ Սակայն, մյուս կողմից, այդ պատժամիջոցների հետեւանքով Իրանի համար բարդ է լինելու որոշ տեսակի ապրանքներ արտահանել Եվրոպա կամ ԵԱՏՄ, ուստի հնարավոր կլինի դրանք արտահանել Հայաստանի միջոցով։ Ես տնտեսագետ չեմ եւ կդժվարանամ ասել, թե դա որ ապրանքներին է վերաբերում, բայց եթե գլոբալ նայենք, մենք սահմանակից ենք եւ դա կարող ենք բավականին լրջորեն օգտագործել։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031