Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սենատոր Անթոնի Պորտանտինոն սատարում է Էլեն Ասատրյանին Կենտրոնական կոմիտեի ընտրություններին

Հունվար 14,2020 11:30

Սենատոր Անթոնի Պորտանտինոն (D – CA SD 25) հայտնեց իր աջակցությունն Էլեն Ասատրյանի թեկնածությանը` որպես Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի (DCCC) անդամ մարտի 3-ի առաջիկա ընտրություններին:

«Ես Էլենին տասնյակ  տարիներ է` ճանաչում եմ, և հավատում եմ, որ նա տաղանդավոր է, աշխատասեր և առաջադիմական: Այսպիսով` նա արժանի է ներկայացնելու Դեմոկրատական կուսակցությունը Կալիֆոռնիայում: Էլենը վայելում է իմ ամբողջ աջակցությունը»,- հայտարարել է սենատոր Պորտանթինոն, որը ղեկավարում է Կալիֆոռնիայի Սենատի հատկացումների հզոր հանձնաժողովը:

«Ես հպարտ եմ և պատիվ ունեմ ստանալու իմ սենատոր Անթոնի Պորտանտինոյի աջակցությունը»,-ասաց Էլեն Ասատրյանը:  «Նա նվիրյալ պետական ծառայող է և անխոնջ աշխատում է իր ընտրողների համար:  Հուսով եմ, որ նրա հետ սերտորեն համագործակցելու ենք մեր հանրային կրթության համակարգում ներդրումներ կատարելու, հոգեկան առողջության ճգնաժամը հաղթահարելու, մարդու իրավունքների և արդարության համար պայքարելու, կանանց, փոքրամասնությունների, աշխատող դասի և փոքր բիզնես իրավունքները պաշտպանելու համար»:

Երեք տասնամյակ է ձգվում Ասատրյանի հասարակական ակտիվ գործունեությունը` սկսելով միջնակարգ դպրոցում ուսումնառության տարիներից, երբ նա Կրթության հարցերի խորհրդի և քաղաքային իշխանության ուշադրությանը ներկայացրեց իր դպրոցում և քաղաքում հայ համայնքի դեմ իրականացվող խտրականությանն առնչվող հարցեր: 15 տարեկանում առաջին անգամ որպես կամավոր ներգրավվել է քաղաքական ընտրարարշավում և 19 տարեկանում Գլենդելի տեղական ընտրություններում դարձել է արշավի ղեկավար: Սա ճանապարհ է հարթել քաղաքական հաջողված բազմաթիվ այլ արշավների և հասարակական շարժումների համար, որոնք Ասատրյանը ղեկավարել է 1999 թվականից ի վեր:

Ասատրյանը եղել է ԱՄՆ արևելյան հատվածի առաջադեմ դեմոկրատների, Գլենդելի ժողովրդավարական ակումբի, Սան Ֆերնանդոյի հովտի դեմոկրատների և Հարավային Կալիֆոռնիայի հայ դեմոկրատների հպարտ անդամ:  Նա նաև 2015 թվականից ծառայում է որպես Կալիֆոռնիայի դեմոկրատական կուսակցության պատվիրակ:

DCCC-ն Դեմոկրատական կուսակցության պաշտոնական կառավարման մարմինն է Լոս Անջելեսի շրջանում:  Այն նաև Միացյալ Նահանգների ամենամեծ տեղական Դեմոկրատական կուսակցությունն է, որը ներկայացնում է մոտ 2.7 միլիոն դեմոկրատ 88 քաղաքներում և Լոս Անջելեսի շրջանի չմիավորված հատվածներում `42 առանձին նահանգներից ավելի մեծ բնակչությամբ:

Ընտրությունները տեղի կունենան 2020 թ-ի մարտի 3-ին: 43-րդ ընտրատեղամասում գրանցված դեմոկրատները և նրանք, ովքեր հրաժարվել են քաղաքական կուսակցություն նշել, սակայն պահանջել են դեմոկրատական քվեաթերթիկ, կտեսնեն Էլեն Ասատրյանի անունն իրենց քվեաթերթիկի մեջ:

43-րդ ընտրատարածքը ընդգրկում է Բըրբանք, Գլենդել, Լա Քնիադա Ֆլինթրիջի, Լա Կրեսենտա-Մոնտրոզ քաղաքները, ինչպես նաև Հոլիվուդ Հիլզ,  Ուեստ Հոլիվուդ, Լիթլ Արմենիա, Ֆրանկլին Հիլզ, Լոս Ֆելիզ, Սիլվեր Լեյք և Ալթվաթեր Վիլիջ թաղամասերը` փոստային կոդերում 90027, 90029, 90039, մեծ մասը` 90068:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031