Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մովսիսյան. Ոչ միայն ընդդիմադիր լրագրողներն են դրանից խոսում, այլեւ շատ այլ լրագրողներ, օգտատերեր այս օրերին նշում են, որ էջերի հետ կապված ինչ-որ խնդիրներ են առաջանում. «Հրապարակ»

Հունվար 14,2020 11:11

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին հայտնել էր, որ երբ փորձել են իր ֆեյսբուքյան էջը կոտրել, ու ինքը չի արձագանքել, քանի որ Մովսիսյանի  ՊՈԱԿ-ի մի աշխատակից իրեն «ընկերական» գրել է, որ ՀԺ-ում հայտնված հոդվածի խմբագրի հերոսը, որտեղ խոսք է գնում Վանեցյանի, Միքայել Մինասյանի, Արա Սաղաթելյանի ու ինչ-որ խմբագրի մասին, հենց ինքն է։ «Նա նաեւ հասկացնել է տալիս, որ լավ կլինի արձագանքել։ Ես չեմ արձագանքում։ Հետո տեսնում եմ, ըստ մամուլի հրապարակումների, նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Ստյոպա Սաֆարյանի այս գրառումը։ Հիմա արդեն վստահ եմ, որ ֆեյսբուքյան էջս կոտրել են։ Վստահ եմ նաեւ, որ հոդվածում նշված պնդումների մասով որեւէ ապացույց չեն գտել, բայց կարդացել են մի շարք անձնական նամակներ։ Սա իշխանությունների կողմից համարում եմ հստակ ճնշում ինձ վրա, որը կապված է լրագրողական գործունեությանս հետ։ Քանի որ առիթը եկավ, բացեմ եւս մեկ փակագիծ։ Օրերս նույն ՊՈԱԿ-ի ղեկավարը հանդիպման է հրավիրում ինձ մտերիմ անձանցից մեկին եւ առաջարկում է ինձ արատավորող փաստացի տեղեկություններ փոխանցել իրենց, որի դիմաց նա բարձր աշխատավարձով աշխատանքի կտեղավորվի նույն ՊՈԱԿ-ում։ ՖԲ էջիս կոտրելն ապացուցում է, որ մտերիմս չի համաձայնել, ու իրենք փորձել են այսկերպ տեղեկություններ ստանալ»,-գրել էր Մուրազին։

Հովհաննես Մովսիսյանին այս մասին հարցրինք։ Նա ասաց, որ չգիտի, թե ինչու է Մուրազին նման բան ասել։ «Նաեւ ասել էր, որ ես ինչ-որ մեկին հրավիրել եմ, զրուցել եմ, ես շատ կուզեի, որ ինքն ասեր՝ ինչի մասին է խոսքը։ Ինչո՞ւ է նման բան ասում, քանի որ նման բան չկա, եւ ինքն էլ գիտի, իսկ ինչ-որ էջեր կոտրել եւ այլն… մեր կառույցը նման գործունեություն չի ծավալում՝ մեկ, եւ երկրորդն էլ՝ ես հետեւում եմ, եւ այս օրերին ոչ միայն, այսպես ասած՝ ընդդիմադիր լրագրողներն են դրանից խոսում, այլեւ շատ այլ լրագրողներ, օգտատերեր, որոնք այս օրերին նշում են, որ էջերի հետ կապված ինչ-որ խնդիրներ են առաջանում»:

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031