Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերից ի վեր առնվազն 27 մարդ է զոհվել Ավստրալիայում բռնկված համատարած հրդեհների արդյունքում. «Ամերիկայի ձայն»

Հունվար 14,2020 10:44

Ավստրալիայում հրշեջ ծառայությունները տեղեկացնում են, որ փորձում են վերահսկողության տակ առնել այստեղ ծավալված մեծ հրդեհները: Բազմաթիվ վայրերում իրավիճակը մնում է անվերահսկելի,- հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Բոդալա քաղաքի հրշեջները հայտնում են , որ կարողացել են առաջադիմել և այժմ միջոցառումներ են իրականացնում հրդեհները զսպելու ուղղությամբ: Այս նահանգն ամենաշատն է վնասվել Ավստրալիայում ընթացող համատարած հրդեհների ընթացքում:

Տեղի իշխանությունները հույս ունեն, որ կրակը չի հասնի գլխավոր մայրուղիներին:

Այս պահի դրությամբ տեղական մարմինների տվյալներով նահանգում կան ավելի քան հարյուր հրդեհի օջախներ, որոնցից 40-ում դեռևս իրավիճակը հեռու է վերահսկելի լինելուց:

Սիդնեյի մոտ ընկած շրջաններում իրավիճակը մի փոքր բարելավվեց տեղացած անձրևների շնորհիվ, որոնք ըստ տեղական մամուլի, օգնեցին հրդեհի մարման աշխատանքներին:

Սեպտեմբերից ի վեր առնվազն 27 մարդ է զոհվել Ավստրալիայում բռնկված համատարած հրդեհների արդյունքում: Կրակի է ենթարկվել ավելի քան 10 միլիոն հեկտար տարածք:

Այստեղ կլիմայի փոփոխության ակտիվիստները իրականացնում են բողոքի ակցիաներ՝ մեղադրելով կառավարությանը ճգնաժամին դանդաղ արձագանքելու մեջ: Սիդնեյում օրերս կայացած բողոքի ցույցին մասնակցել էր շուրջ 30 հազար մարդ: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը քննադատության է ենթարկվում հրդեհների հարցում իր արձագանքի համար: Նրան քննադատում են կլիմայի փոփոխության գործոնը անտեսելու մեջ:

Միևնույն ժամանակ վարչապետն իր կառավարության էներգետիկ և կլիմայի հետ կապված հարցերում քաղաքականությունը որակում է համահունչ և պատասխանատու: Կիրակի օրը հայտնի դարձավ, որ կառավարությունն աշխատանքներ է սկսել երկարաժամկետ ծրագիր կազմելու ուղղությամբ, որը պետք է նվազեցնի կլիմայի փոփոխության հետ կապված բնական աղետների վտանգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031