Իտալիան ասոցացվում է ոչ միայն գեղեցիկ ճարտարապետության, բարձր նորաձեւության ու օպերային արվեստի, այլեւ մաֆիայի հետ: Վերջինս կապվում է հատկապես Սիցիլիայի հետ: Մինչեւ վերջերս միջազգային մամուլում անընդհատ լուրեր են հրապարակվում սիցիլիական մաֆիայի պարագլուխների ձերբակալությունների մասին: Օրինակ, 2018-ին ձերբակալվել էր սիցիլիական մաֆիայի կլաններից մեկի «կնքահայր» կարգված Սետտիմո Մինեոն:
Այնուամենայնիվ, Սիցիլիան գեղեցիկ է, մարդիկ ջերմ ու հյուրընկալ, մի քիչ էլ աղմկոտ ու բարձրախոս: Իսկ ամեն քայլափոխի որեւէ շենքի, կառույցի կամ խանութի վրա կարող ես hանդիպել ինչպես NO MAFIA գրառմանը, այնպես էլ հայտնի «Կնքահայրը» ֆիլմի գլխավոր հերոս Դոն Կոռլեոնեի պատկերով հուշանվերների:
Լուսանկարները՚ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև
14.01.2020