Եվրամիության խորհուրդը թարմացվել է ԵՄ այսպես կոչված ահաբեկիչների ցանկը, որում ներառված են այն անձիք, խմբերը կամ միավորները, որոնց նկատմամբ սահմանափակող միջոցառումներ են կիրառվում՝ որպես ահաբեկչությանը դիմակայելու քայլ: Մասնավորապես, սառեցվում են նրանց ֆոնդերը և ԵՄ տարածքում գործող այլ ֆինանսական ակտիվները: Բացի այդ, ԵՄ հաստատություններին արգելվում է տնտեսական գործարքներ կնքել նրանց հետ:
ԵՄ Խորհուրդն այդ ցուցակը ստեղծել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1373/2001 բանաձևի արդյունքում, որը հաջորդեց 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներին: Այդ ցուցակը վերանայվում է պարբերաբար, առնվազն վեց ամիսը մեկ անգամ, անդամ երկրների հետ տեղեկատվության փոխանակման հիման վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ