Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հայ զինվորին սպանած անձը դատապարտվել է մոտ 17 տարվա ազատազրկման. Ermenihaber.am

Հունվար 13,2020 23:25

Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային  զինծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայ քաղաքացի Սևակ Բալըքչըի գործով դատարանը նոր որոշում է կայացրել:

Սևակի ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դիտավորյալ սպանության մեղադրանքով դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման: Աղաօղլուին կալանավորել են դատական նիստի ժամանակ:  Սևակ Բալըքչըի դատական գործը կրկին քննության էր դրվել 2018թ.:

Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած գնդակից:

2013թ. դատարանի կողմից ընդունված որոշմամբ՝ Աղաօղլուն արարքը որակվել էր ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով կատարված սպանություն: Եվ նա դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման:

Սակայն Բալըքչըի ընտանիքը բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքարկման հայցը:

Քանի որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո  երկրում  վերացվեցին բոլոր ռազմական դատարանները, Սևակի գործը հանձնվեց քաղաքացիական դատարանի վարույթ:

Հիշեցնենք, որ  Սևակ Բալըքչըի ծնողները համոզված են, որ իրենց որդին սպանվել է ազգային թշնամանքի հողի վրա:

Աղբյուր`    Ermenihaber.am/agos.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031