«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել: Քննարկել են այնպիսի հարցեր, որոնք հատուկ հրապարակման ենթակա չեն: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը:
Հարցին՝ արդյոք քննարկել են «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածը՝ ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի` լրատվամիջոցներից մեկով Փաշինյանի ընտանիքի մասին հակաքարոզչություն անելը, հոդվածին նաեւ Վանեցյանն է պատասխանել. «Ոչ, չենք քննարկել: Կարծում եմ, դա մեկնաբանելու հարց չէ»:
Թե ինչ կարծիք ունի Պապիկյանն այդ հոդվածի մասին, հարցին վերջինս չպատասխանեց. «Ամեն մամուլի հրապարակման մասին ես պիտի կարծի՞ք հայտնեմ: Խոսքը ԱԱԾ նախկին պետի մասին է, որը աշխատանքից հեռացել է: Եթե կզբաղվի քաղաքականությամբ՝ կտեսնենք, որ զբաղվում է, ու եթե կլինեն գնահատականներ՝ կլինեն: Հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետում»:
2020-ին կառավարության գլխավոր անելիքների մասին էլ Պապիկյանն ասաց՝ այս տարի լինելու է տնտեսական հեղափոխության տարի, ինչ պարտավորություններ ստանձնել են՝ պետք է իրականացնեն:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ