«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում։ Պետական կառույցից որեւէ մեկնաբանություն չտվեցին, իսկ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ չի մեկնաբանում տեղեկատվությունը՝վկայակոչելով ՍԴ մասին օրենքը, որը որոշակի արգելք է սահմանում դատավորների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների մասին տեղեկատվություն տրամադրելու հարցում հանդիսանում տեղեկություններ հրապարակելու համար։
«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»,- Նշված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետում:
Մանրամասները՝ Փաստինֆո կայքում