Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրի շահերը պահանջում են՝ Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունները նորմալանան». Էմմա Բեգիջանյան

Հունվար 13,2020 21:25

«Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ոչ միայն ավելի սրեց Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունները, այլև Միջին Արևելքն ընկղմվեց անորոշության մեջ»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կազմակերպած «Իրան-ԱՄՆ նոր առճակատում. ի՞նչ սպասել» խորագրով փորձագիտական քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց  ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը:

Նա նշեց, որ Ղասեմ Սոլեյմանին հանդիսանում էր Իրանի իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի խորհրդանիշ, այնուհետև մանրամասնեց. «Այս կառույցն իր անձնակազմով շատ ավելի մեծ է կորպուսից և ավելի մեծ գործունեության դաշտ ունի: Ոչ միայն զորք է, այլև քաղաքական և տնտեսական ուժ: Ինչ-որ տեղ պետություն է պետության մեջ: Սոլեյմանին ոչ միայն զորավար էր, այլև ստրատեգ: Այսինքն՝ միաժամանակ ոչնչացվեց շատ ուժեղ ստրատեգ և ղեկավար»:

Փորձագետը նկատեց՝ իրավիճակն այնքան էր սրվել, որ նույնիսկ Սաուդյան Արաբիան, որը սովորաբար խրախուսում էր Ամերիկային խփել Իրանին, այս դեպքում կողմերին զսպվածության կոչ արեց. «Եվ այդ փոխադարձ պատասխան քայլից հետո, ըստ երևույթին, իրավիճակը գնում է դեպի լարվածության թուլացման, բայց երբ կլինեին միջնորդավորված բախումներ, առավելապես Իրաքում, քանի որ այնտեղ թե′ ամերիկյան ռազմաբազաների թիվն է մեծ, թե′ իրանական ուժերը բավականին հզոր են, բացի այդ բոլոր իրանամետ ուժերը Սիրիայում, Լիբանանում, Իրաքում և այլուր բոլորը հայտարարում էին, թե Սոլեյմանին ոչ միայն Իրանի հերոսն է, այլև Իսլամի հերոսն է: Հանկարծ մեկ էլ Ուկրաինայի ինքնաթիռի սխալմամբ խփելու հարցը: Փաստորեն դա ավելի բարդացրեց իրավիճակը, նույնիսկ ի նպաստ Ամերիկայի, քանի որ սա փաստորեն եթե Սոլեյմանի սպանությունը Իրանի հասարակությանը բոլոր դեպքերում, անկախ կողմ, թե դեմ էին կառավարությանը, մի տեսակ միավորված էին կառավարության շուրջ, մանավանդ փետրվարին լինելու են Իրանում խորհրդարանական ընտրություններ, բայց այս՝ պատահաբար հենց պահապան գվարդիայի կողմից ինքնաթիռի խոցումն արդեն հասարակության բուռն բողոքի ցույցների պատճառ դարձավ»:

Անդրադառնալով Հայաստանի շահերին՝ Էմմա Բեգիջանյանն ասաց. «Մեր երկրի շահերը պահանջում են՝ Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունները նորմալանան, լարվածություն չլինի, քանի որ երկու երկրները մեր բարեկամն են: Տարածաշրջանում որ Իրանը միակ երկիրն է, որ մեր անվտանգության շահերը համընթաց են, հետևաբար Իրանի անկայունությունը մեծապես վնասում է, իսկ Ադրբեջանի, Թուրքիայի շահերին լիովին համընկնում է: Թուրքիան առաջինն էր, որի ղեկավարը Իրանին ցավակցություն հայտնեց. էրդողանն էր, դրան շարունակեց խրախուսել, որ չպետք է այդ քայլը անպատասխան մնա: Ինչքան Իրանը թուլանա, կլինի պայթյուն ներսից, թե դրսից, դա համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին, որոնք մեծ ջանքեր են գործադրում Իրանի թուրքախոս շրջաններում տարածել համաթուրքականությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031