Վաղը տեղի կունենա «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Այս պաշտոնին հավակնում են երեք թեկնածուներ, նրանցից մեկը երկար տարիներ տնօրենի պաշտոնը զբաղեցրած դաշնակցական Աշոտ Կուրղինյանն է, մյուսը՝ Գյումրու բժշկական կենտրոնի ու ավստրիական հիվանդանոցի տրավմատոլոգ Ժորա Սերոբյանը, որը, Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի որդին է, երրորդը՝ Գյումրի բժշկական կենտրոնում վիրաբույժ աշխատող Հրաչ Մարտիրոսյանն է։
Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանի բարեկամն է։ Նա ժամանակին աշխատել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովում, սակայն դրանից հետո մեկնել է Ֆրանսիա բնակության ու նորից վերադարձել հայրենիք։
Պայքարը թեժ է լինելու նրանով, որ Աշոտ Կուրղինյանին սատարում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն, ի դեպ, այս մասին բարձրաձայնեց գյումրեցի լրագրողների հետ զրույցում, իսկ Ժորա Սերոբյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի թիմակիցներից է, նրա մոտ ընկերոջ քեռու որդին է։
Առողջապահության նախարարի կարծիքն այս հիվանդանոցի տնօրենի ընտրության շուրջ՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ