Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց, որն անպատասխան մնաց. Ի՞նչն է խոչընդոտում թույլ տալ ավելի լավ և շատ աշխատել

Հունվար 13,2020 18:40

Քիչ առաջ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց և բացասական եզրակացություն ստացավ, իմ կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքն անհրաժեշտ է նոր գործիքակազմով օժտել: Ըստ ներկայացված օրենքի նախագծի՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալի լիազորություններով պետք է հնարավոր լինի խորհրդարանական լսումներ հրավիրել:

Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ լսումները լրացուցիչ ծախսեր չեն ենթադրում, այլ տալիս են հնարավորություն կարևորագույն քաղաքական նշանակություն և հնչեղություն ունեցող հարցերը բարձրաձայնել ԱԺ բարձր ամբիոնից և գտնել հնարավոր բոլոր լուծումներն ի շահ՝ հայ ժողովրդի, ի վերջո սա հասարակական նշանակություն ունեցող խնդիրներին արագ արձագանքելու հնարավորությունն է:

Ներկայիս կարգավորումները լիարժեք չեն և ինչպես ականատես ենք լինում բոլորս, բազում առաջնային խնդիրներ Խորհրդարանում քննարկվելու փոխարեն, հայտնվում են այլ հարթակներում, մասնավորապես Ազգային Ժողովի շենքի դիմաց, Կառավարության շենքի դիմաց և այլ շատ վայրերում:

ԱՄՆ 33-րդ նախագահը դիպուկ միտք ուներ.

«Երբ կառավարությունը հավատարիմ մնաց ընդդիմության ձայնը լռեցնելու սկզբունքին, նա կանցնի ընդամենը մեկ ճանապարհ, և գնալով ավելի ճնշող միջոցների ճանապարհին կհայտնվի, մինչև որ այն դառնա սարսափի աղբյուր բոլոր իր քաղաքացիների համար և ստեղծի երկիր, որտեղ բոլորն ապրում են վախով»:
Հատուկ հաղորդագրություն Կոնգրեսին՝ Միացյալ Նահանգների ներքին անվտանգության մասին, օգոստոսի 8, 1950 – Harry S. Truman

Հ.Գ. Հատուկ հաղորդագրություն իշխանությանը, ի՞նչն է խոչընդոտում թույլ տալ ավելի լավ և շատ աշխատել, եկեք ուղղվենք մեր սխալների վրա:

Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031