Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է. կառավարությունում քննարկվել են աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքները

Հունվար 13,2020 17:48

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը:

Մինչ քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ նշելով. «Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր, ըստ էության, ցավոք, եթե մի փոքր պատկերավոր ասենք, աղբի շերտի տակ է և առիթ ունեցել եմ խոսելու նաև այն մասին, որ աղբի նկատմամբ հանդուրժողականության որոշակի վերաբերմունք է դրսևորվել: Իհարկե, սա լուրջ խնդիր է, որը լուծելու ուղիները մեն ք պետք է գտնենք: Բայց եթե մի պահ այսօրվա իրավիճակով պատկերացնենք, որ մեր կենսական միջավայրում աղբի նկատմամբ 100 տոկոս անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորված, այսօրվա մեր համակարգի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ուղղակի աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ:

Այսինքն՝ մենք կարող ենք այսօր ունենալ իրավիճակներ, երբ մեր բնակավայրերը մաքուր, կատարյալ վիճակում լինեն, բայց սա դեռևս չի նշանակում, որ մենք խնդիրը լուծել ենք, որովհետև այսօրվա մեր համակարգով աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ, իսկ ի՞նչ է տեղի ունենում Բ կետում այդ աղբի հետ, դա իր հերթին բերում է լուրջ խնդիրներ: Այսօրվա մեր ռազմավարական քննարկման ամենակարևոր խնդիրներից մեկը հենց դա է, թե մենք հետո ինչ ենք անելու այդ աղբը:

Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում, նաև երկրի քաղաքակրթության մակարդակի կարևոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ, ինչպես է կառավարվում աղբը, որովհետև աղբ բառը հասկանալիորեն շատ նեգատիվ բովանդակություն ունի, բայց նաև ժամանակակից աշխարհում շատ լուրջ ռեսուրս է, և այդ ռեսուրսն արդյունք է ստեղծում, բարեկեցություն է ստեղծում, տնտեսության մեջ որոշակի դերակատարում է ձեռք բերում, համախառն ներքին արդյունք է դառնում և այսպես շարունակ: Մենք այս ուղղությամբ պետք է մտածենք, և, ըստ էության, սա նոր աշխատանք չէ Հայաստանի Հանրապետությունում. այդ աշխատանքն արդեն բավական երկար ժամանակ արվում է, տեղ-տեղ ունենք փոքր տեղային արդյունքներ, բայց ընդհանուր առմամբ այս խնդիրները պետք է երկարաժամկետ առումով հաղթահարելու ձևերը գտնենք»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացնում է վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբը, հիմնական նպատակը հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, տեսակավորման և վերամշակման գործուն համակարգի ձևավորումն է:

Քննարկումը ծավալվել է Հայաստանում աղբահանության ոլորտում առկա իրավիճակի, աղբահանության և կոշտ թափոնների կառավարման հիմնական ուղղությունների ու սկզբունքների, ոլորտում իրականացված, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի, աղբի վերամշակման հնարավոր տարբերակների և մեխանիզմների, այդ ուղղությամբ ներկայում հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների աշխատանքի, աղբահանության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական դաշտի կատարելագործման հարցերի շուրջ:

Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է աղբի հավաքման, կառավարման և վերամշակման լիարժեք շղթայի ձևավորումը և, ի թիվս մի շարք այլ անելիքների, հանձնարարել աշխատանքներ տանել աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը խթանելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները, սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և ներկայացնել աղբահանության համակարգի համապարփակ ռազմավարություն՝ միջոցառումների ծրագրով և իրականացման հստակ ժամանակացույցով: Կառավարության ղեկավարը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ռազմավարությունների ստանդարտացման և այդ նպատակով համապատասխան չափանիշների մշակման վրա՝ տալով համապատասխան հանձնարարական:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    ՀՀ կառավարությունը աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքների մեջ գուցե մի արդյունքի հասնի,բայց երկրի անվտանգության պաշտպանության ռազմավարության համար«պատերազմի ժամանակ» նույնիսկ չի կարող զինվորական հավաք կազմակերպել:Ստի ու կեղծիքի վրա ստեղծված երկիրը երբեք ամուր հիմք չունի:
    Էլ բան ու գործ չունեն աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքներ են անում, փոխանակ ժողովրդի մասին մտածեն:Դե ասենք եթե մեջներտ գոնե մի հատ խելոք լիներ կառաջարկեր լուծումը:Ձեզ եմ ներկայացնում որպես բիզնեսի մասնագետ շատ հասրակ տարբերակ, առանց որեվե բարդության, ռազմավարության մշակման աշխատանքների:
    –Նախ` մի պարզաբանում:
    Երեվան քաղաքի բնակչությունն, համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ:Եթե միջին հաշվով մեկ մարդուն օրական կընկնի 1 կգ աղբ,1 տարում կլորացնենք կլինի 400 կգ:
    Իսկ ամբողջ Երեվան քաղաքի հավաքված աղբն կկազմի 400 հազար տոննա:Պետք է բաժանել աղբատար մեքենաների վրա եվ հավասար բաժանել մեքենաները Երեվանի շրջանների միջեվ:Այստեղ կարելի է որ մեքենաներն աշխատեն 3 հերթափոխ եվ քաղաքում այլեվս ՉԻ լինելու աղբի պրոբլեմ:
    Մի հիմար քարը գցում է հորը,10 խելոք չի կարոանում հանել:Հիմա նիկոլին է, ազգի գլխավոր հարցերը թողած աղբի հարց է լուծում քաղաքապետի փոխարեն:Է տեսնում ես քաղաքապետը բացի դերասանից ուրիշ բանի պիտանի չի,էլ ինչի ես թեվերտ փռել նրա վրա,մի հատ ամբողջ ազգին ցույց ես տալիս, իբր թե գործ էք անում,արածտ աղբ հավաքել չի:Մի հատ էլ ճոխացնում ես թե՝ «ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ու էլ չգիտեմ թե ինչ էք սկսում:Հեսա էլի ժողովդի հաշվից գումարներ կնվիրես, իսկ մեր ուսուցիչն,
    բժիշկն,գիտնականն ու զինորն որոնք մեր ազգի ամենա կարեվրագույններն են ամոթ է ասել «ՔՈ ՊԱՀԱԾՆ ԷՍ ՉԻ» հազիվ քարշ են գալիս իսկ կառավարությունն ու պատգամավորնեն ապրում են ըստ պահանջի:
    Ամոթ Ձեզ, ձեր պահած ողորմելի ժողովրդի համար, որ Ձեզ է ընտրել:Մեր ազգն դրան արժանի չի որ հազիվ յոլա գնա,հերիք է ձեռ առնեք մեր տանջված ժողովրդին,զենքներտ վայր դրեք եղբար ու խաղաղ հեռացեք,ՀՀ-ում կան այնպիսի իմաստուն,ստեղծագործ ու խելացի ՀՀ քաղաքացիներ, որոնք տունը նստած դիվան էն քշում, որովհետեվ «Ձեր Քայլից» չեն:

    Ու հիմա էլ ձեր մամուլն տարածում է, թե Ազերը գրում էն, դուրս եկեք Նիկոլի դեմ:
    Ոչ սիրելիներս, դա հայ ազգն է որ դժոհ է «Ձեր քայլից» եթե Վարուժան Ավետիսյանի փայլուն ելույթը լսեք, ապա կհասկանք թե ինչ է նշանակում դժգոհ ժողովուդ, որը շուտով դուրս կգա փողոց:
    Վարուժանի պես տղաներին չի կարելի բանտել, նրանք երկրի համար կարեւոր մարդիկ են:Ափսո՛ս, հազար ափսոս որ նա չի երկրի վարչապետն:
    ՀՊԿ՝ Աղասի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031