Իրանի նախագահ Հասան Ռոհանին ստորագրել է օրենք, որով Պենտագոնը և ԱՄՆ զինված ուժերը համարվում են ահաբեկչական կազմակերպություն:
Համապատասխան ուղղումներն ավելի վաղ միաձայն հավանության էին արժանացել Իրանի խորհրդարանի կողմից այն բանից հետո, երբ հունվարի 3-ին ամերիկյան օդային հարվածի հետևանքով Բաղդադում սպանվեց «Ղոդս» հատուկ ստորաբաժանման գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Խորհրդարանի ընդունած ուղղման մեջ նշվում էր, որ ահաբեկիչներ պետք է համարվեն բոլորը, ովքեր առնչություն ունեն Սուլեյմանիի սպանության հետ:
Ուղղումները կատարվել են «ԱՄՆ-ի նկատմամբ հակադարձ միջոցների մասին» օրենքում: Ավելի վաղ նույն օրենքով ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ էր տրվել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ