Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ փուլում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում տեղի ունեցող հարկային ստուգումները եւ ի՞նչ նպատակով էին դրանք իրականացվում:
Ի պատասխան ՊԵԿ նախագահն ասաց, որ դեկտեմբերին ակտի նախագիծ են ներկայացրել եւ ստուգումն ամփոփման փուլում է. «Այնտեղ կա երկու գործընթաց: Մի գործընթացը սովորական պլանային ստուգում է եւ մյուսը՝ ակտի նախագիծը կա, որ արդեն ներկայացրել ենք»:
Պարոն Անանյանը չմտաբերեց՝ ակտով որքան գումար է նախատեսված:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ