Լրահոս
Օրվա լրահոսը

2018թ.-ին բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումը շուտով կցուցադրվի բոլոր կինոթատրոններում

Հունվար 13,2020 17:16

Գյումրու դրամատիկական թատրոնում սկսվեցին ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները, որը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

2018թ.-ին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կցուցադրվի բոլոր կինոթատրոններում, որը հնարավորություն կունենան դիտելու նաև սփյուռքի մեր հայրենակիցները։

«Հարսանիք թիկունքում» պիեսի բեմադրությունը մեր ժամանակների հերոսների մասին է:

2018թ-ի մայիսի 30-ի առաջնախաղից մինչ օրս «Հարսանիք թիկունքում» ներկայացումը խաղացվել է 65 անգամ՝ ունենալով շուրջ 33.000 հանդիսատես։ Ներկայացումը հյուրախաղերով հանդես եկավ Երևանում, Արցախում, Լիբանանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Հանրապետության մի շարք քաղաքներում։

Այս տարի Գյումրու դրամատիկականը առաջարկ է ստացել «Հարսանիք թիկունքում»-ը էկրանավորելու համար։

«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման ստեղծագործական խումբ. պիեսի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան, բեմադրության հեղինակ՝ Լյուդվիգ Հարությունյան, էկրանավորման ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան, կոմպոզիտոր՝ Հայկո, պրոդյուսեր՝ Արման Միտոյան։

«Հարսանիք թիկունքում»-ը էկրան կբարձրանա 2020թ. գարնանը:

Գյումրու պետական դրամատիկական թատրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Թեման արդիական էր, սցենարը՝ թույլ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031