Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավար. Այս տարի 125 հազար ավտոմեքենա ավելի է ներկրվել

Հունվար 13,2020 16:59

Անցյալ տարի մաքսային ձեւակերպում է ստացել 189 հազար 18 մեքենա, ինչը 2018-ի համեմատությամբ 125 հազարով ավելին է:

2018 թվականին Հայաստան է ներկրվել 64 հազար մեքենա: Այսօր այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ նրա, ներկրման հետ կապված գանձումները կազմել են շուրջ 95 միլիարդ դրամ, այսինքն՝ նախորդ տարվա համեմատությամբ 58 միլիարդ դրամով ավելի:

ՊԵԿ ղեկավարը նաեւ պատասխանեց ընդդիմախոսների այն մտահոգություններին, թե 2020-ի ընթացքում ավտոմեքենաների այսպիսի ներհոսք չի լինելու եւ դժվար է լինելու բյուջեի համար մուտքեր ապահովել:
Դավիթ Անանյանն ի պատասխան ասաց. «Մենք նախկին պարտքերը մարելու ճանապարհով գնալով՝ 170 միլիարդ դրամ վերադարձնելով հարկատուներին, չեզոքացրել ենք ժամանակավոր էֆեկտ ունեցող եկամուտների ազդեցությունը հաջորդ տարիների նկատմամբ»:

ՊԵԿ նախագահը նաեւ ասաց, որ 2019 թ․ պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6 տրիլիոն 756 միլիարդ համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20, 75 %-ը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտներ:

ՊԵԿ-ը 2019 թ․ ԱԱՀ-ի գծով 42,8 միլիարդ դրամ է վերադարձրել հարկ վճարողներին. «Այդ 56,4 մլրդի գծով 2020թ․ հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ պարտքը կազմում է 11,3 միլիարդ, որից շուրջ 6 միլիարդը ուսումնասիրությունների եւ ստուգումների արդյունքում հաստատվել է որպես ոչ ենթակա վերադարձման եւ նաեւ 2-3 դեպքով հարկ վճարողների նախկին վարքագծին տրվելու է քրեաիրավական գնահատական»:

Դավիթ Անանյանի խոսքով, հարկային եկամուտների փաստացի կատարողականի առումով 2018 թվականը հայտարարել էին հեղափոխական, ինչը արդարացված էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031