Երեկվա Վանեցյան-Փաշինյաններ սրացումները կրկին արդիական են դարձնում իմ կողմից բարձրաձայնված 4 հարցերին հրապարակային և ուղիղ պատասխանների կարևորությունը:
- Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը։
- Այս ընթացքում ի՞նչ հանձնարարականներ է տվել Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, կոմպրոմատներ գտնելու, հետապնդելու։
- Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ իրական հարաբերություններում։
- Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ Արցախի հարցում։
Եթե Արթուր Վանեցյանն ուզում է լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, այլ ոչ թե մնալ փաշինյանական ընտանեկան լրահոսի թիրախում, ապա պատասխաններից խուսափել չի ստացվի:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
Կարդացեք նաև
Ես կը համարիմ որ այս մակարդակի ՛՛անձնական վէճերը և վարկաբեկումները ՛՛,պէտք չեն հրապարակային նիւթ դառնալ. զինուորական գաղտնիքի նման պահուելու են և լուծումներ փնտռելու … Պատերազմական վիճակի մէջ գտնուող երկրի մը Ղեկավարը առաջին ինք պէտք է օրինակը տայ – ժողովուրդը այլևս չի հանդուրժեր նման սին բաներու ականջ կախել – անհասկացողութիւններ կրնանք ունենալ բայց ունինք ՄԷԿ թշնամի . որ դամոկլեան սուրի նման կախուած կեցեր են մեր վզին –