Դեկտեմբերի 12-ից Հայաստանի Ազգային պատկերասրահում (ՀԱՊ) բացվել է յուրօրինակ մեծածավալ մի ցուցահանդես ՝ «Արևելքը և հայ արվեստը» խորագրով: Ներկայացված է ավելի քան 200 նմուշ: Ցուցահանդեսը ներկայացնում է Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության, ՀԱՊ պահոցների ստեղծագործությունները, ինչպես նաև աշխատանքներ՝ Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի, Ժամանակակից արվեստի թանգարաններից և 20-21-րդ դդ. հայտնի վարպետների արևելյան թեմաներին առնչվող գործեր: Սուրենյանց, Սարյան, Կոջոյան, Յակուլով, Մինաս, Սիրավյան, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան, Հարություն Կալենց եւ այլ վառ անհատականություններ…
Ցուցահանդեսը տեսնել է պետք` արեւելքը հայ նկարիչների աչքերով տեսնելու եւ հայ մշակույթի հետ փոխազդեցությունը զգալու համար, մանավանդ դրա հնարավորությունը կա. «Արևելքը և հայ արվեստը» խորագրով ցուցահանդեսը բաց է մինչեւ փետրվարի 28-ը:
«Արևելքը և հայ արվեստը» ցուցահանդեսը ներկայացնում է նաեւ Ազգային պատկերասրահում պահվող պարսիկ, չինացի, ճապոնացի, արևելցի այլ նկարիչների ստեղծագործություններ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ