Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը շարունակելու է շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերել

Հունվար 13,2020 16:23

ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանն այսօր չհրապարակեց շոու բիզնեսի այն ներկայացուցիչների անունները, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցված՝ հարկերը չվճարելու համար: Սակայն հայտնեց, որ շոու բիզնեսի շուրջ 20 ներկայացուցիչներ արդեն հայտարարագրել են իր եկամուտները: Դավիթ Անանյանն այս մասին հայտնեց կոմիտեի՝ 2019 թվականի արդյունքներն ամփոփելիս:

«Հստակ թիվ չունեմ այս պահին, որովհետեւ թիվը գնալով ավելանում է: Մենք բազմաթիվ առիթներ ունեցել ենք ասելու, որ մենք մեր շոու բիզնեսի ներկայացուցիչների օժանդակության կարիքն ենք ունեցել, որ մշակույթ ստեղծենք»:

Ըստ պարոն Անանյանի, այս տարի էլ ՊԵԿ-ը շարունակելու է շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերելու գործընթացը:

Կոմիտեի տվյալներով, այդ ոլորտի ներկայացուցիչների՝ հարկերից խուսափելու պատճառով պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031